Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով

MasterNews

Հունիսի 22-ին, ժամը 15:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» արագ սննդի կետում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ.Փ.) սրահում գտնվող գազի 5 բալոններից 1-ից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:19-ին, մարվել՝ 15:27-ին:

Այրվել են բալոնից արտահոսած գազը և ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում հունիսի 23-ի գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 […]
Share
Instagram
Telegram