Արարատի մարզում 25-ամյա վարորդը «Վեգա» ընկերության Ford-ով գլորվել է ձորը

MasterNews

ունիսի 23-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և գլորվել (մոտ 50 մ) ձորը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:02-ին, մարվել` 12:25-ին:

Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևորին՝ Ա.Խ.-ին (ծնված 1987 թ.):

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ

: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակ է հղել հունիսի 23-ին նշվող Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և նշել, որ Մայր […]
Share
Instagram
Telegram