30-ամյա կինը ձերբակալվել է՝ իր 7-ամյա աղջիկ երեխայի սպանության կասկածանքով

MasterNews

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:

2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան աղջիկ երեխային:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ, և հայտնաբերել 7-ամյա աղջիկ երեխայի դիակը՝ բռնության հետքերով:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 30-ամյա կինը ձերբակալվել է՝ 7 տարեկան երեխայի սպանության կասկածանքով:

Պարզվել է նաև, որ երեխայի 30-ամյա մայրը, ով Երևան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ դեղահաբեր խմելու միջոցով: Վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մինսկ-2019․ Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը մեկնարկում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել նաև բռնցքամարտիկները։ 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը […]
Share
Instagram
Telegram