Ռուսական ավիաընկերությունները հայտնել են Պուտինի որոշման հետեւանքով սպասվող մեծ կորուստների մասին

MasterNews

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը հայտնել է, որ վրացական ուղղության փակվելու դեպքում իրենք  բավական մեծ կորուստներ կկրեն, հայտնում է govoritmoskva-ն:

Տեղեկատվության համաձայն, ավիափոխադրողն ամենօրյա չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից եւ ՌԴ այլ քաղաքներից:

Ռուսական խոշորագույն՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է, որ հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթներն ամբողջովին դադարեցվում են:

Ավիաընկերությունից հայտնել են, որ այն ուղևորները, որոնք դեպի Վրաստան տոմսեր են ձեռք բերել մինչեւ հուլիսի 8-ի կամ ավելի ուշ ամսաթվով, հետ կստանան տոմսի ամբողջական արժեքը:

Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրաման է ստորագրել, որով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել:

ՌԴ նախագահը նաեւ հանձնարարել է կառավարությանը՝ ապահովել Վրաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիների անվնաս վերադարձը հայրենիք:

Բացի այդ, Պուտինը հորդորել է տուրօպերատորներին ժամանակավորապես դադարեցնել դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հորդորում ենք խուճապ չառաջացնել. Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկն՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ: «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս […]
Share
Instagram
Telegram