Նոր մանրամասներ Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ

MasterNews

Հունիսի 21-ին, ժամը 01.30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կատարողը նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ է: Խուլիգանություն կատարելու կասկածանքով նա բերման է ենթարկվել բաժին:
Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։
26-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քննությամբ պարզվել է, որ ժամը 24-ի սահմաններում Ջերմուկի Գործարանային փողոցում, <<ՎԱԶ-21015>> ավտոմեքենայի սրահում ծագած վիճաբանության ժամանակ խուլիգանության համար ձերբակալվածը և Ջերմուկի 2 բնակիչներ ծեծի են ենթարկել մեքենայի տիրոջը ՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածք, որը տեղափոխվել է հիվանդանոց։
Այնուհետև նույն երիտասարդը առանց մեքենայի տիրոջ համաձայնության վարել է ավտոմեքենան և Շահումյան փողոցում ավտոմեքենան թողել է առանց կառավարման, ինչի հետևանքով այն բախվել է քարե պատնեշին և վնասվել։
Պարզվել է նաև, որ վիճաբանության 4 մասնակիցները ընկերներ են, որոնք միասին ոգելից խմիչք էին օգտագործել Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցում այնուհետև վիճել։
Վիճաբանության մյուս 2 մասնակիցները ներկայացվել են քննության։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախքաննությունը շարունակվում է։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մինսկ-2019․ Արթուր Գրիգորյանը եզրափակչում է, Մաքսիմը բրոնզի համար կմրցի ադրբեջանցու հետ

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի սամբոյի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը կպայքարեն մեդալների համար։ Գրիգորյանը կիսաեզրափակչում […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram