Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ

MasterNews

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին:

Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ առկա ներուժին: Նա մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որոնք հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Air Asia ընկերության տաղավար: Ընկերությունը համարվում է ասիական տարածաշրջանի ամենահայտնի և ամենապահանջված լոուքոսթերը:

Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ նախագահ Սարգսյանը քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները և առաջարկել գործունեության համար դիտարկել նաև հայաստանյան շուկան: Նախագահ Սարգսյանը նրան հրավիրել է այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փոխգործակցության հնարավորություններին:

Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդունել է Հայաստան այցելելու հրավերը:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսական ավիաընկերությունները հայտնել են Պուտինի որոշման հետեւանքով սպասվող մեծ կորուստների մասին

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը հայտնել է, որ վրացական ուղղության փակվելու դեպքում իրենք  բավական մեծ կորուստներ կկրեն, հայտնում է govoritmoskva-ն: Տեղեկատվության համաձայն, ավիափոխադրողն ամենօրյա […]
Share
Instagram
Telegram