Մինսկ-2019․ Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը մեկնարկում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին

MasterNews

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։ Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել նաև բռնցքամարտիկները։

69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ սակայն 0։5 հաշվով պարտվել է Աբդրբեջանը ներկայացնող կուբացի Լորենցո Սոտոմայորին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ևս պայքարը կսկսի 1/16 երափակչից։ Նրա մրցակիցը կլինի խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկին։

Իսկ 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Ներսեսյանը մեկնարկում կմրցի Կոսովոն ներկայացնող Արդիտ Դելիյայի հետ։

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սամբիստները պարտվել են Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում

Սամբոյի Հայաստանի հավաքականի երկու անդամները չկարողացան բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթանակ տոնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  57 կգ քաշային կարգերի պայքարում Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում […]
Share
Instagram
Telegram