Մինսկ-2019․ Արթուր Գրիգորյանը եզրափակչում է, Մաքսիմը բրոնզի համար կմրցի ադրբեջանցու հետ

MasterNews

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի սամբոյի մրցաշարում Հայաստանը ներկայացնող 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը կպայքարեն մեդալների համար։

Գրիգորյանը կիսաեզրափակչում 1։0 հաշվով առավելության է հասել վրացի Բեսարիոն Բետլուվայի նկատմամբ ու դուրս եկել եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար մեր մարզիկը կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպլյուկի հետ։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։

Ինչ վերաբերում է 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանին, ապա վերջինս կիսաեզրափակչում մրցել է ռուս Խերտեկ Սայանի հետ ու 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել։

Այսպիսով, Մանուկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Մեհման Խալիլովը։

Հիշեցնենք՝ Մանուկյանը ևս պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ վստահ՝ 10-1 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակի նկատմամբ։

Եզրափակիչ գոտեմարտերը կկայանան այսօր երեկոյան։

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Բանանց»-ի բժիշկը փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը Թուրքիայում

«Բանանց» ֆուտբոլային ակումբի բժիշկը մարդկային կյանք է փրկել Թուրքիայում: Այս մասին հայտնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: «Բանանց» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք է անցկացնում Կարթեփե քաղաքում: […]
Share
Instagram
Telegram