Կոնյակի, գինու արտադրություն, նռան շամպայն, օրգանական թեյեր

MasterNews

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսում 30-ից ավելի ընկերություն ներկայացնում է իր արտադրանքը:  Մասնակցող ընկերություններն այցելուներին ներկայացրեցին կոնյակի, գինու, տեքստիլ արտադրությունը, նռան շամպայն, հանքային ջրեր, օրգանական թեյեր և այլն:

«Արմենպրես»ի հաղորդմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց տաղավարներով և ծանոթացավ ներկայացված արտադրանքին և համտեսեց: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել վարչապետին, մասնավորապես, նրանք խոսեցին հարկային դաշտի խնդիրներից, իրենց ներդրումային ծավալները ընդլայնելուց: Քննարկման առանցքում էին նաև արտահանման հնարավորությունները:

Ներկաները բաց չէին թողնում ՀՀ վարչապետի հետ լուսանկարահանել հնարավորությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

30-ամյա կինը ձերբակալվել է՝ իր 7-ամյա աղջիկ երեխայի սպանության կասկածանքով

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է […]
Share
Instagram
Telegram