«Բանանց»-ի բժիշկը փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը Թուրքիայում

MasterNews

«Բանանց» ֆուտբոլային ակումբի բժիշկը մարդկային կյանք է փրկել Թուրքիայում:

Այս մասին հայտնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: «Բանանց» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք է անցկացնում Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում:

Հյուրանոցի աշխատակիցներից մեկն անհաջող սայթաքման արդյունքում ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել էր գիտակցությունը:

«Բանանց» ՖԱ-ի գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը առանց ժամանակ կորցնելու տուժածին ցույց տվեց առաջին բուժօգնություն, դադարեցրեց արյունահոսությունը, բերեց գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվեց մոտակա քաղաքի հիվանդանոց:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թբիլիսիում ցույցին մասնակցած ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի պահանջը չկատարելու համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ կապի մեջ է Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու […]
Share
Instagram
Telegram