Ադրբեջանական զինուժը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց

MasterNews

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 16-22-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ. Պուտին

Մոսկվան պատրաստ է աշխատել Մեծ Բրիտանիայի ցանկացած ընտրված վարչապետի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է “Россия 1”-ին […]
Share
Instagram
Telegram