Աբովյանի և Երևանի մի շարք տարածքներում ջրամատակարարումը կդադարեցվի

MasterNews

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 23 -ի ժամը 24.00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 12.00-ն կդադարեցվի  Աբովյան քաղաքի  3-րդ, 4-րդ, 5-րդ , 7-րդ  միկրոշրջանների, Հատիսի փողոցի՝ իր նրբանցքներով, Հանրակացարանային թաղամասի  ջրամատակարարումը:

Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, պլանային  աշխատանքներով պայմանավորված, հունիսի 25-ի ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ի  ժամը 10.00-ն կդադարեցվի  Դավթաշեն 9-րդ փողոցի, Սասնա Ծռեր փողոցի, Հալաբյան 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 40 համարների, Ալիխանյան Եղբայրներ փողոցի՝ իր նրբանցքով, Ֆիզիկայի ինստիտուտի  ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեղրի քաղաքի սկզբնամասում այրվել է բուսածածկ տարածք

Հունիսի 21-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ պանրի գործարանին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ […]
Share
Instagram
Telegram