Apple-ը MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցների հետ կապված խնդիրների պատճառով

MasterNews

Apple ընկերությունը 2015-2017 թվականներին վաճառքներում հասանելի MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցի հնարավոր բռնկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է ընկերության կայքում զետեղված հայտարարությունը:

Պոտենցիալ առումով խոցելի են ճանաչվել Retina-դիսփլեյով 15-դյույմանոց մոդելի նոութբուքերը, որոնք թողարկվել են 2015 թվականի կեսերին:

«Apple-ում պարզել են, որ 15-դյույմանոց MacBook Pro-ների վաղ սերնդի մի շարք մոդելների մարտկոցը կարող Է չափից ավելի տաքանալ եւ հրդեհային անվտանգության սպառնալիք ստեղծել»,-ասված Է պաշտոնական կայքում: Այս կայքում կարելի Է սերիական համարով ստուգել, թե ծրագրի գործողությունը տարածվում Է արդյոք նոութբուքի վրա: Ընկերությունը խոստանում Է անվճար փոխարինել հին մարտկոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վրաստանում երեկ տեղի ունեցած ակցիայի հետեւանքով վիրավորվել է ավելի քան 12 լրագրող

Թբիլիսիում խորհրդարանի դիմաց իրավապահների կողմից ակցիան ցրելու համար կրակված ռետինե փամփուշտների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Այս մասին փոխանցում է «Aliq.ge»-ն: «Գիշերվա ընթացքում 24 հիվանդ ունենք, […]
Share
Instagram
Telegram