16-ամյա պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

MasterNews

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից Գորիս համայնքի 35-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2003 թվականին, քրոջ հետ կապված հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, կանգնեցրել է Գորիսի բնակիչ, 1986թ. ծնված տղամարդու կողմից վարած ավտոմեքենան, ապա նստել ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին և նրա հետ խոսակցություն ունենալու ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ նախաբազկի վերին երրորդականի առաջադրսային մակերեսի կտրած-ծակած վերքի, կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած՝ որովայնի խոռոչ թափանցող և իր ընթացքով աջ ստոծանու և լյարդի աջ բլթի վնասումով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի՝ 2003թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է հսկողության հանձնելը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստան են այցելել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram