10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու նախագիծ

MasterNews

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց հունիսի 21-ի նիստում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 14-ը:

Նախագծով, սակայն, սահմանվում է նաև, որ աշխատողի դիմումի համաձայն աշխատավարձը կարելի է ստանալ նաև կանխիկ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ այսօր՝ հունիսի 21-ին, այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Տոնական օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում են նաև […]
Share
Instagram
Telegram