Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 20-ից 21-ը

MasterNews

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 15, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 10, ծեծի 5, խուլիգանության 4, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման և սպանության սպառնալիքի 2-ական, յուրացման կամ վատնման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ ամփութության, քրեակատարողական հիմնարկից փախուստի, թմրանյութեր ձեռք բերելու կաննոները խախտելու, փաստաթուղթ կեղծելու, վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու և թրաֆիքինգի 1-ական դեպք:
Հայտնաբերվել և կամավոր ներկայացել է 6-ական հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գիտնականները մահացու վտանգավոր են համարել երկարատեւ աշխատանքային օրը

Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տասը ժամից ավելի տեւող աշխատանքային օրը մեծացնում Է ինսուլտի զարգացման ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված Է MedicalXpress-ի կայքում, […]
Share
Instagram
Telegram