Ցուցարարները փակել են Գյումրի-Երեւան ճանապարհը

MasterNews

Այսօր վաղ առավոտից Գյումրի-Երեւան ճանապարհի Մարալիկի հատվածում ցուցարարները փակել են ճանապարհը։ Պահանջը նույնն է, ինչը կար դեռ նախորդ տարվանից։ Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայրի բնակիչները շարունակում են պահանջել գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը։

Ըստ մարալիկցիների, կառավարությունն իրենց մղում է ծայրահեղ քայլերի, քանի որ տեւական ժամանակ է, ինչ անտեսվում են իրենց պահանջները։ Բոլորին ամեն բան հայտնի է, Մարալիկում եղավ նաեւ ՊՎԾ-ն, հազար տեսակ աուդիտ անցկացվեց, ի վերջո հենց մարալիկցիների կան, որոնք բարձրաձայնում են կատարված եւ շարունակվող ապօրինությունների մասին, երկրի ղեկավարությունը, սակայն, խնդրի լուծում չի տեսնում, ՀԺ-ի հետ զրույցում ասացին զայրացած մարալիկցիները։

Հիմա ճանապարհը փակել են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, բացի շտապ բուժօգնության մեքենաներից։ Ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մեքենաները սպասում են, քանի որ շրջադարձի ճանապարհ չկա։ Ցուցարարները խոստանում են ճանապարհը չբացել այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ արձագանք չեն ստանա։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին  ընդունել է Ֆրանսիական «Լա Փոստ»-ի միջազգային ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Կրիստել Ժենեստին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման […]
Share
Instagram
Telegram