Տիգրան Ավինյանն ընդունել է Ֆրանսիայի փոստային ծառայության ներկայացուցչին

MasterNews

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 20-ին  ընդունել է Ֆրանսիական «Լա Փոստ»-ի միջազգային ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Կրիստել Ժենեստին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրույց է ծավալվել Հայաստանում փոստային ծառայությունների ոլորտի զարգացման հեռանկարների և մոտեցումների վերաբերյալ, այդ թվում՝ հանրային ծառայությունների մատուցման և թվայնացման օրակարգի համատեքստում: Տիկին Ժենեստը ՀՀ փոխվարչապետին է ներկայացրել  «Լա Փոստ»-ի կողմից պետական ծառայությունների մատուցման առանձնահատկությունները:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել թեմայի առնչությամբ երկխոսությունը և քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության և փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման դաշտում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թբիլիսիի իրադարձություններին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հունիսի 20-ին Թբիլիսիի խորհրդարանում միջադեպի և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներին: «Վրաստանի արմատական ընդդիմությունն օգտվել է ռուսական պատվիրակության այցից, […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram