Սի Ցզինպինը Կորեական թերակղզու իրադրության քաղաքական կարգավորման կոչ Է արել

MasterNews

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Կորեական թերակղզու իրադրության քաղաքական կարգավորման եւ խաղաղ երկխոսության սկզբունքի հանձնառության կոչ Է արել: Այ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ Փհենյանում կայացած հանդիպմանը:

«Մենք արդյունավետ հանդիպում անցկացրեցինք ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ, քննարկեցինք երկկողմ հարաբերությունների ապագան եւ ձեռք բերեցինք մի շարք կարեւոր պայմանավորվածություններ»,-ասել Է Սի Ցզինպինը, որի խոսքը հունիսի 21-ին մեջբերված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում:

«Մենք համաձայն ենք, որ Կորեական թերակղզու իրադրության քաղաքական կարգավորումը համապատասխանում Է բոլոր կողմերի շահերին եւ ունիվերսալ որոշում Է»,-հավելել Է Չինաստանի ղեկավարը: «Մենք պետք Է խաղաղ երկխոսության սկզբունքին հետեւենք թերակղզում եւ ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության ապահովման համար»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Միհրան Հարությունյանի երեւանյան մենամարտը չեղարկվել է

Օլիմպիական արծաթեմեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի երեւանյան մենամարտը MMA-ում չի կայանա: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում: Պատճառը պրոմոութերական ընկերության հետ ունեցած անհամաձայնություններն […]
Share
Instagram
Telegram