Ռուսաստանում բնակվող հայ եղբայրները ՀՀ զինված ուժերում ծառայելու համար վերադարձել են հայրենիք

MasterNews

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Էրիկ և Ռոման Ասադովները հարազատ եղբայրներ են, ովքեր որոշել են իրենց ծառայությունն անցնել ՀՀ զինված ուժերում՝ հայրենիքը պաշտպանելով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էրիկը նշեց, որ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայում է արդեն 1 տարի, իսկ նրա եղբայր Ռոմանը՝ 6 ամիս:

«Ռուսաստանից եկել ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում ծառայելու: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ծառայություն եմ անցնում ՀՀ զինված ուժերում: Այստեղ ենք ծնվել, այստեղ մեր հայրենի տունն է, եկել ենք մեր հայրենիքը պաշտպանելու»,- ասաց Էրիկ Ասադովը:

Բանակի մասին Ռոմանի ունեցած բացասական պատկերացումները զորակոչվելուց հետո փոխվել են: 6 ամսվա ծառայողը բոլոր զինապարտներին առանց վախենալու ծառայության մեկնելու կոչ է անում:

«Հիանալի է անցնում ծառայությունը: Ամեն ինչ կարելի է ասել, որ դուր է եկել: Երբ դեռ չէի եկել ծառայության, մտածում էի, որ բարդ է լինելու, բայց ամեն ինչ կարգին է, այնպես որ վախենալու ոչինչ չկա: Պետք է գնալ ծառայության՝ պաշտպանելու հայրենիքը»,- նշեց Ռոման Ասադովը:

Եղբայրները դեռ հստակ չեն որոշել՝ ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալու են Ռուսաստանի Դաշնություն, թե մնալու են Հայաստանում, բայց հստակ նշում են, որ իրենց հայրենիքն այստեղ է, որտեղ իրենք ծնվել են:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստը կանխվել է. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2019 թվականի […]
Share
Instagram
Telegram