ՌԴ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել Է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները

MasterNews

Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար: Այս մասին հունիսի 21-ին «ՏԱՍՍ»-ին հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Դա մեկ անգամ եւս ցույց Է տալիս վրացի քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լարվածությունը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների նորմալացմանը»,- ընդգծել Է ռուս բարձրաստիճան դիվանագետը: Դրա հետ մեկտեղ Կարասինը հայտարարել Է, որ Ռուսաստանը կշարունակի մեթոդաբար աշխատել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ:

«Ինչ վերաբերում Է մեր հարաբերությունների հարցին, ապա մենք կշարունակենք մեթոդաբար, հանգիստ աշխատել Թբիլիսիի հետ մեր հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ»,- հավելել Է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանում բնակվող հայ եղբայրները ՀՀ զինված ուժերում ծառայելու համար վերադարձել են հայրենիք

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Էրիկ և Ռոման Ասադովները հարազատ եղբայրներ են, ովքեր որոշել են իրենց ծառայությունն անցնել ՀՀ զինված ուժերում՝ հայրենիքը պաշտպանելով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էրիկը […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram