ՊԲ մարտական դիրքերում կատարվում են մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ

MasterNews

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտական դիրքերում մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարվում, որոնք բարձրացնում են անվտանգության մակարդակն ու բարելավում զինծառայողների առօրյա պայմանները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտական դիրք այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանը:

«Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ: Կառուցվել են խրամաբջիջներ, խրամատներ: Բոլոր դիտարկվող ճանապարհները փակվել են փոս-ճանապարհներով: Ինչպես նաև բոլոր մարտական դիրքերը ապահովվել են մշտական հոսող խմելու ջրով: Բոլոր դիրքերում կառուցվել են նաև բաղնիքներ, որտեղ անձնակազմն ամեն օր լոգանք է ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը:

Փոփոխության է ենթարկվել նաև զինծառայողների համար նախատեսված սնունդը: Զորամասի հրամանատարի տեղակալը նշում է, որ սննդից բողոքողներ այժմ չկան:

«Սննդի տեսականին փոխվել է: Անձնակազմն այս պահին գոհ է տեսականուց: Այժմ աշխատանքներ են տարվում, որ ամառային ժամանակահատվածում անձնակազմին ապահովեն նաև բանջարեղենային սնունդով»,- նշեց փոխգնդապետը:

Այս պահի դրությամբ փորձարկման մեջ են նաև զինվորների համար նախատեսված նոր ճտքակոշիկները, որոնց վերաբերյալ զորամասի անձնակազմը բողոքներ չունի:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ցուցարարները փակել են Գյումրի-Երեւան ճանապարհը

Այսօր վաղ առավոտից Գյումրի-Երեւան ճանապարհի Մարալիկի հատվածում ցուցարարները փակել են ճանապարհը։ Պահանջը նույնն է, ինչը կար դեռ նախորդ տարվանից։ Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայրի բնակիչները […]
Share
Instagram
Telegram