Ուժեղացված ծառայությունն այսուհետ մեր առօրյա են լինելու. Օսիպյան

MasterNews

Ոստիկանությունը ուժեղացված ծառայությունը շարունակելու է, այսօր լրագրողներին ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներին: «Ոչ թե մեր մոտեցումները լինելու են միայն ուժեղացված ծառայությունից ուժեղացված ծառայություն աշխատելը, այլ այսուհետ դա մեր առօրյան է լինելու: Մենք ոչ ենք ասել իրավախախտին, ոչ ենք ասել հանցագործին: Ինչ-որ տեղ կարող ենք հանդուրժող լինել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք թույլ են տալիս վարչական իրավախախտումներ, բայց կան այնպիսինները, որ հանդուրժողականությունը զրո է: Եվ մոտեցումը հետևայն է՝ ՀՀ-ում օրենքը բոլորի համար է և հասարակական կարգը որևէ մեկը իրավունք չունի և չի կարող խախտել»,- ասաց Օսիպյանը:

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո, երբ իրենք մի փոքր հանդուրժող եղան, ոմանք դա սխալ հասկացան: Բայց արդեն շուրջ մեկ ամիս է, ըստ Օսիպյանի, երբ ոստիկանությունն այլևս հանդուրժող չէ:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Apple-ը MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցների հետ կապված խնդիրների պատճառով

Apple ընկերությունը 2015-2017 թվականներին վաճառքներում հասանելի MacBook Pro նոութբուքերի մի մասը հետ Է կանչում մարտկոցի հնարավոր բռնկման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram