Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մինսկում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

MasterNews

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում էին ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, այդ թվում՝ թվային նախագծերի կառավարմանը, ԵԱՏՄ տարածքում ոսկերչական արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագրին և որոշ ապրանքների պիտակավորմանը վերաբերող հարցեր:

Նիստի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել է նաև «Թվային ծառայություն. ԵԱՏՄ հուսալի կոնտրագենտ» նախագիծը: Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ներառված էին ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների, ԵԱՏՄ տարածքում ալկոհոլային շուկայի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացքի վերաբերյալ քննարկումները:

Օրակարգում էր ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների՝ որպես վարորդ անարգել աշխատանքային գործունեության վերաբերյալ համաձայնագրի մշակման ընթացքը:

ԵԱՏՀ խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի նկատմամբ ակցիզների ներդաշնակեցման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ մի շարք հարցեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 20-ից 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram