Միհրան Հարությունյանի երեւանյան մենամարտը չեղարկվել է

MasterNews

Օլիմպիական արծաթեմեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի երեւանյան մենամարտը MMA-ում չի կայանա: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում: Պատճառը պրոմոութերական ընկերության հետ ունեցած անհամաձայնություններն են:

«Հարգելի՛ ընկերներ, ափսոսանքով տեղեկացնում եմ, որ իմ երրորդ մենամարտը, որը պետք է տեղի ունենար Երեւանում, չեղարկվել է։ Պատճառը պրոմոութերական ընկերության հետ անհամաձայնություններն են։ Հաջորդ մենամարտի օրը կհրապարակվի առաջիկայում։ Ծրագրվում է հանդես գալ մինչեւ հուլիսի վերջ»,- գրել է նա:

Այս մենամարտը նախատեսված էր հուլիսի 6-ին MIX Fight 42 մրցաշարի շրջանակներում: Պետք է տեղի ունենար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հարությունյանի մրցակիցը բրազիլացի Ուեսլի դե Ժեզուսն էր:

Սա 2-րդ դեպքն է, որ Հարությունյանի՝ Հայաստանում նախատեսված մենամարտը չի կայանում: MMA-ում նա նորամուտը պետք է նշեր Երեւանում, սակայն տեղափոխվեց Դոնի Ռոստով: MMA-ում իր  2 մենամարտերում մարզիկը հաղթել է՝ առաջինը 2018 թ. մայիսի 5-ին, 2-րդը՝ նույն տարվա դեկտեմբերի 14-ին:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊԲ մարտական դիրքերում կատարվում են մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտական դիրքերում մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարվում, որոնք բարձրացնում են անվտանգության մակարդակն ու բարելավում զինծառայողների առօրյա պայմանները: «Արմենպրես»-ի […]
Share
Instagram
Telegram