ՃՏՊ Չարենցի փողոցում

MasterNews

Հունիսի 21-ին, ժամը 09:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ «Երևանի Պետական Համալսարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 15 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1964թ.) և «VAZ 2106» մակնիշի (վարորդ՝ Ա.Ս., ծնված 1951թ.) ավտոմեքենաները. «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սահակաշվիլին Վրաստանում իր կողմնակիցներին վերստին կոչ Է արել փողոց դուրս գալ հանուն իշխանափոխության

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին կոչ Է անում իր բոլոր կողմնակիցներին՝ հունիսի 21-ին վերստին գալ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ վերջ դնելու «Վրացական երազանք» […]
Share
Instagram
Telegram