ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

MasterNews

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի տանկային գումարտակները պատրաստ են ցանկացած մարտական գործողության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը:

Փոխգնդապետ Գաբրիելյանի խոսքով՝ ծառայության ընթացքում նորակոչիկների փորձի պակասի հետևանքով որոշ դժվարություններ են առաջանում, սակայն դրանք անհապաղ շտկվում են փորձառու սպաների աջակցությամբ:

«Խնդիրներ կան, որոնք ընթացքում շտկվում են: Ջահել անձնակազմեր են, որոնք ուսումնական գործընթացում դժվարանում են, բայց խնդիրները շտկվում են կազմակերպված սպաների շնորհիվ: Մեծ ուշադրություն է դարձվում տանկիստի մասնագիտությանը կրակային պատրաստության խնդիրների գործում»,- ասաց Գաբրիելյանը:

Հովիկ Գաբրիելյանի ենթակայության տակ գտնվող զորամասը մասնակցել է մի շարք զորավարժությունների և յուրաքանչյուր պահի պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք:

«Անձնակազմն այսօրվա դրությամբ պատրաստ է ցանկացած մարտական գործողությունների լիակատար մասնակցելու և տեղում ոչնչացնել հակառակորդին»,- նշեց փոխգնդապետը:

Տանկային գումարտակի տրամադրության տակ է գտնվում նաև «Տանկային բիաթլոն 2015» մրցույթում որպես պարգև ստացած Տ-90Ս տանկը և պատրաստ է մասնակցել մարտական գործողություններին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վթար Երևան-Երասխ ճանապարհին. երկու զոհ, մեկ վիրավոր

Հունիսի 20-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորներ […]
Share
Instagram
Telegram