Հայերը պատրաստվում են կրոնական ծիսակատարության Իրանի Սբ Թադևոս հայկական վանքում

MasterNews

Իրանի հյուսիսում գտնվող Արևմտյան Ատրպատականի ամենագեղեցիկ պատմական կոթողներից մեկում՝ Սուրբ Թադևոսի վանքում, օգոստոսին պատարագ կմատուցվի, որին մասնակցելու նպատակով Իրան են այցելում հայեր ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական ԻՌՆԱ գործակալությունը:

Իրանից, Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից հայ ուխտավորները տոնական ծիսակատարությանը կատարում են երեխաների մկրտություն, կենդանիների զոհաբերություն: Չալդրանի շրջանի Սուրբ Թադևոսի վանքում տոնական ծիսակատարությունն անցկացվում է ամեն տարի և վկայում կրոնների խաղաղ գոյակցության մասին: Այն զգալիորեն աշխուժացնում է հայ համայնքի ազգային, մշակութային, կրոնական կյանքը:

Սբ Թադևոս կամ Թադեի վանքը թվագրվում է 4-6-րդ դարերով, սակայն ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Թադեոս Առաքյալը 66 թ.-ին։ Փորագրված գրությունը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգվել է Ատրպատականի նահանգապետ Աբբաս Միրզայի հրամանով։ Սբ Թադևոս Առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել։ 1946 թ. վերանորոգվել է Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով, և 1954 թ. առաջին հայ ուխտավորները՝ 50-60 հոգանոց խմբով, Սբ Թադեոս Առաքյալի նահատակության օրը ուխտագնացություն են կազմակերպել Թավրիզից դեպի վանք։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իրանը ցուցադրել Է ամերիկյան խոցված անօդաչուի բեկորները (ֆոտո)

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ին լրագրողներին ցուցադրել են այն թռչող սարքի բեկորները, որոնք, ինչպես պնդվում Է, Իրանի օդային տարածությունում խոցված ամերիկյան […]
Share
Instagram
Telegram