Հայաստան են այցելել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

MasterNews

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության և ԲՀ ԶՈՒ ԳՇ կապի վարչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը:

Աշխատանքային հանդիպման նպատակն էր կապի կազմակերպման, կապի ստորաբաժանումների կիրառման ոլորտում փորձի փոխանակումը, կապի միջոցների զարգացման հեռանկարների քննարկումը:

Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Բելառուսի զինված ուժերի կապի համակարգերի վիճակը և զարգացման հեռանկարները, զինված ուժերում կիրառվող շարժական ռադիո, ռադիոռելեային, լարային և կապի այլ համալիրների արդիականացման, կապի և տեղեկատվական համակարգերի մասնագետների պատրաստման և կապի համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր: Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ ԶՈՒ կապի զորքերում կիրառվող ռազմական նշանակության թվային միջոցների և համալիրների նոր նմուշներին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝  Հունիսի 21-26-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 […]
Share
Instagram
Telegram