Ծառը ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածին

MasterNews

Հունիսի 21-ին, ժամը 08:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքում Մալխասյանց փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում հաստաբուն ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է երթևեկելի հատված` միակողմանի փակելով այն. տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ կանաչապատման ծառայության աշխատակիցների մոտենալը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Չարենցի փողոցում

Հունիսի 21-ին, ժամը 09:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ «Երևանի Պետական Համալսարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, […]
Share
Instagram
Telegram