Իրանը ցուցադրել Է ամերիկյան խոցված անօդաչուի բեկորները (ֆոտո)

MasterNews

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ին լրագրողներին ցուցադրել են այն թռչող սարքի բեկորները, որոնք, ինչպես պնդվում Է, Իրանի օդային տարածությունում խոցված ամերիկյան անօդաչուի բեկորներն են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:

Այն իր կայքում հրապարակել Է լուսանկարներ, որոնցում երեւում են ինչ-որ սարքի բեկորներ եւ ֆյուզելյաժի մասեր: Հունիսի 21-ին ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հեռախոսով կապվել Է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանի հետ եւ վճռական բողոք հայտնել Վաշինգտոնին երկրի օդային տարածք ամերիկյան անօդաչուի ներխուժման կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պեսկովը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաները հակառուսական սադրանք է որակել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հակառուսական սադրանք է որակել հինգշաբթի օրը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ Պեսկովն ասել է լրագրողներին: Նա նշել է՝ […]
Share
Instagram
Telegram