Երեկվա ջարդերը ամենից ավելի մեծ վնաս հասցրեցին հենց Վրաստանին

MasterNews

Արմատականների կողմից Թբիլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք Էր, որը կվնասի հենց Վրաստանին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է ֆեյսբուքի իր Էջում գրել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես հաճախ եմ հարցնում Վրաստանում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին եւ նրանց արյունակիցներին՝ ռուսաստանցիների համար որքանով Է անվտանգ վրացական նավահանգիստներ ուղեւորվելը: Պատասխանը միշտ Էլ մեկն Է՝ 100 տոկոսով անվտանգ Է,-նշել Է Զախարովան:

«Այո, մենք երեկ տեսանք այս մղձավանջային, ի դեպ, տուրիստական սեզոնի թեժ շրջանում սարքված սադրանքը: Այժմ Վրաստանում որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ սադրիչների կողմից բորբոքված ամբոխը չի նետվի ավերելու հյուրանոցները: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հեղեղված է ԶԼՄ-ների հարցերով՝ ինչ հանձնարարականներ կան ռուսաստանցիների կողմից Վրաստան այցելության վերաբերյալ: Անձամբ ինձ համար եզրակացությունը վշտալի Է՝ երեկվա ջարդերը ամենից ավելի մեծ վնաս հասցրեցին հենց Վրաստանին»,- գրել է Զախարովան:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն ընդունել է քննության

Սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram