08.12.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

Եվրամիությունը նախընտրում Է չմիջամտել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ստեղծված իրադրությանը. Տուսկ

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը համոզված Է, որ «ավելի լավ Է չմիջամտել» ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ստեղծված իրադրությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդի նախագահը հունիսի 21-ին հայտարարել Է ԵՄ-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«Ես համոզված եմ, որ երբեմն ավելի լավ Է չմիջամտել իրադրությանը: Համաշխարհային պատմության բազմաթիվ խնդիրներ կապված են ոչ թե չափազանց պասիվ, այլ չափազանց ակտիվ քաղաքական գործիչների հետ»,-ասել Է Տուսկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԵՄ-ի պետությունների ղեկավարները ո՛չ հինգշաբթի գիշերը, ո՛չ ուրբաթ առավոտյան չքննարկեցին Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման սպառնալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
error

Կիսվեք լուրերով