Գիտնականները մահացու վտանգավոր են համարել երկարատեւ աշխատանքային օրը

MasterNews

Ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տասը ժամից ավելի տեւող աշխատանքային օրը մեծացնում Է ինսուլտի զարգացման ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված Է MedicalXpress-ի կայքում, տեղեկացնում «Արմենպրես»-ը:

Այսպես, այն մարդկանց մոտ, որոնք տարվա ընթացքում օրական ոչ պակաս, քան տասը ժամ աշխատել են առնվազն 50 օր, ինսուլտի ռիսկը 29 տոկոսով մեծացել Է նրանց համեմատությամբ, ովքեր սահմանվածից ավելի չեն աշխատել:

Նրանց թվում, ովքեր տասը տարի կանոնավոր կերպով աշխատել են 10-ական ժամ, ռիսկը մեծացել Է արդեն 45 տոկոսով: Նշվում Է, որ աշխատավայրում չափից ավելի աշխատելը հատկապես կործանանար Է ազդել 50-ը չբոլորած կամավորների առողջության վրա:

«Դա անսպասելի Է: Անհրաժեշտ Է հետագա աշխատանք տանել, որը թույլ կտա հասկանալ այդ երեւույթի պատճառը»,-հայտարարել Է հետազոտության հեղինակը՝ Ալեքսի Դեսկատան: Ուսումնասիրությանը մասնակցել Է 18-ից մինչեւ 69 տարեկան 143 հազար 592 մարդ, որոնց առողջական վիճակին հետեւել են մոտավորապես յոթ տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայերը պատրաստվում են կրոնական ծիսակատարության Իրանի Սբ Թադևոս հայկական վանքում

Իրանի հյուսիսում գտնվող Արևմտյան Ատրպատականի ամենագեղեցիկ պատմական կոթողներից մեկում՝ Սուրբ Թադևոսի վանքում, օգոստոսին պատարագ կմատուցվի, որին մասնակցելու նպատակով Իրան են այցելում հայեր ամբողջ աշխարհից: Այս […]
Share
Instagram
Telegram