Բերման ենք ենթարկել և բերման ենք ենթարկելու նրանց, ովքեր կփորձեն կարգ խախտել

MasterNews

Ոստիկանությունը ուժեղացված ծառայությունը շարունակելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներին:

«Ոչ թե մեր մոտեցումները լինելու են միայն ուժեղացված ծառայությունից ուժեղացված ծառայություն աշխատելը, այլ այսուհետ դա մեր առօրյան է լինելու: Մենք ոչ ենք ասել իրավախախտին, ոչ ենք ասել հանցագործին: Ինչ-որ տեղ կարող ենք հանդուրժող լինել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք թույլ են տալիս վարչական իրավախախտումներ, բայց կան այնպիսինները, որ հանդուրժողականությունը զրո է: Եվ մոտեցումը հետեւյալն է՝ ՀՀ-ում օրենքը բոլորի համար է եւ հասարակական կարգը որեւէ մեկը իրավունք չունի եւ չի կարող խախտել»,- ասաց Օսիպյանը:

Օսիպյանի խոսքով հեղափոխությունից հետո, երբ ոստիկանությունը մի փոքր հանդուրժող եղավ, ոմանք դա սխալ հասկացան: Բայց արդեն շուրջ մեկ ամիս է, ըստ Օսիպյանի, երբ ոստիկանությունն այլեւս հանդուրժող չէ:

Հարցին՝ ինչո՞ւ է ոստիկանությունը պարբերաբար բերման ենթարկում ու ազատ արձակում սեւազգեստ «Ադեկվադ» խմբի անդաներին՝ այդպիսով նպաստելով, որ նրանք հանրությանը ավելի հայտնի դառնան, ոստիկանապետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ բերման ենթարկելը նրանց հագուստը կրելու հետ է կապված, եւ հենց այնպես ինչպես դուք եք ասում: Այդպիսի բան չկա, ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով, եւ ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում: Եթե մենք հանցանք կատարածին բերման ենք ենթարկում բաժին, մենք փորձում ենք այդ ենթադրյալ հանցագործին ճանաչելի՞ դարձնենք: Ձեր ասելով ստացվում է, որ որեւէ մեկին չպետք է բերման ենթարկենք: Բերման ենք ենթարկել եւ բերման ենք ենթարկելու նրանց, ովքեր կփորձեն կարգ խախտել էլ չենք խոսում այն մասին, որ հանցագործություն կատարեն»,- ասաց Օսիպյանը:

Հարցին, թե վարչապետի հանձնարարականից հետո քանի՞ սեւազգեստ է բերման ենթարկվել, Օսիպյանը պատասխանեց, որ բերման ենթարկելն ու հասարակական կարգը պահպանելը պայմանավորված չէ հագուստի գույնով. «Մենք առաջնորդվում ենք օրենքով եւ բացառապես օրենքի շրջանակներում ենք բերման ենթարկել: Թիվը չեմ կարող հիմա ասել»,- հավելեց նա:

Օսիպյանի խոսքով իրենց խնդիրը միայն բերման ենթարկելը չէ, սեւազգեստ անձանց մասին հանձնարարությունից հետո նաեւ կանխարգելիչ աշխատանքներ են տանում:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՌԴ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել Է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները

Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար: Այս մասին հունիսի 21-ին «ՏԱՍՍ»-ին հայտնել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի […]
Share
Instagram
Telegram