Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հայկական կողմից նռնականետերի…

MasterNews

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել:

«Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է:

Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»,- ասված է արցախի Հանրապետության պաշտանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բերման ենք ենթարկել և բերման ենք ենթարկելու նրանց, ովքեր կփորձեն կարգ խախտել

Ոստիկանությունը ուժեղացված ծառայությունը շարունակելու է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներին: «Ոչ թե մեր […]
Share
Instagram
Telegram