«Women’s Club»-ի նոր անդամ Արենա Զեյնալյանի կերպարը կոտրելու է տարածված կարծրատիպը

MasterNews

«Women’s Club»-ի նոր անդամի՝ Արենա Զեյնալյանի կերպարը նույնպես նոր է լինելու նախագծի համար: «Միսս աշխարհ Արմենիա 2018»-ի հաղթող, «Միսս աշխարհ 2018»-ում Հայաստանը ներկանացրած իրանահայ մոդելը փորձելու է կոտրել գեղեցկուհիների մասին տարածված կարծրատիպը: Armtimes.com-ի հետ զրույցում նա պատմեց՝ ինչպիսին է լինելու իր կերպարը:

«Իմ կերպարը լինելու է իրանահայ հաղթող գեղեցկուհի, որը եկել է այստեղ: Ասում են, որ գեղեցկուհիները խելք չունեն, բայց նա լինելու է լրիվ հակառակը. փաստելու է հակառակը: Մի խոսքով, կորտրելու է ընդհանուր տարածված կարծրատիպը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շեշտադրում լինելու է նաեւ խոսելու ոճի, առոգանության վրա:

Արենան «Women’s Club»-ում հայտնվել է Լիլի Մորտոյի հեռանալուց հետո ու փաստորեն լինելու է վերջինիս կերպարի հակապատկերը: Նրան հրավիրել են նախագծի ղեկավարները: Սկզբում կարծել է, թե պարզապես հյուր է լինելու:

«Հետո պարզվեց՝ ո՛չ, ուզում են որպես մասնակից: Նախկինում այդպես չեմ հետեւել «Women’s Club»-ին, միայն լսել եմ, որ բարձր վարկանիշով ծրագիր է: Դերասաններին, դերասանուհիներին չէի ճանաչում: Մի քիչ հետաքրքրվեցի եւ ընդունեցի առաջարկը: Դերասանների, դերասանուհիների հետ ծանոթացա, շատ լավն են»,- ասաց նա:

Նոր աշխատանքն Արենան համատեղելու է մոդելինգի եւ ոսկերչական զարդերի իր բիզնեսի հետ: Ապագայում պլանավորում է ունենալ զարդերի իր բրենդը: Գրաֆիկը շատ հագեցած է, սակայն փորձում է հասցնել: Անհամբերությամբ սպասում է «Women’s Club»-ի հետ կապված կարծիքներին:

«Իմ առաջին դերասանական փորձն է: Անհամբեր սպասում եմ, տեսնեմ՝ ինչպիսին կլինեն արձագանքները»,- ասաց նա:

Արենայի մասնակցությամբ առաջին նկարահանում արդեն եղել է: «Շանթ» հեռուստաընկերության եթեր է հեռարձակվելու շաբաթ օրը՝ հունիսի 22-ին: Սկսվելու է 21:00-ին:

http://armtimes.com

Քրիստինա Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության […]
Share
Instagram
Telegram