Փորձել է ազդել դատախազի վրա. Սարկոզին կկանգնի դատարանի առաջ կոռուպցիոն մեղադրանքով

MasterNews

Կոռուպցիոն գործով դատարանի առաջ կկանգնի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին ղեկավարի միջնորդությունը գործը կարճելու վերաբերյալ:

Ըստ գործի նյութերի 2014 թվականին Սարկոզին իր փաստաբանի միջոցով փորձել է ազդել այն ժամանակ դատախազի պաշտոն զբաղեցնող Ժիլբեր Ազիբերի վրա և տեղեկություններ ստանալ իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործի վերաբերյալ: Տեղեկությունների դիմաց Ելիսեյան պալատի նախկին ղեկավարը Ազիբերին բարձր պաշտոն է խոստացել Մոնակոյում, հայտնում է Ազատությունը:

2013 թվականին դատարանը արդարացրել է Սարկոզիին, վճռելով, որ նա ապօրինի կերպով չի օգտվել իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորող L’Oreal ընկերության ժառանգորդ Լիլիան Բեթանկուրի միջոցներից: Սակայն իրավապահների կողմից գաղտնալսված Սարկոզիի և նրա փաստաբանի հեռախոսազրույցները թույլ են տվել նոր ապացույցներ ստանալ նախկին նախագահի դեմ:

2007-2012 թվականներին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Նիկոլա Սարկոզին կտրականապես հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը․ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի

Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուտով Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը։ «Ուրախ եմ հայտնել, որ Թեղուտում […]
Share
Instagram
Telegram