Վահե Գրիգորյանը երդմամբ ստանձնեց ՍԴ-ի դատավորի պաշտոնը

MasterNews

Վահե Գրիգորյանը երդման արարողությամբ ստանձնեց ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը: Գրիգորյանի երդման արարողությունը տեղի ունեցավ ԱԺ հունիսի 20-ի նիստում:

«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ-ի դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը: Մա Հայաստանում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընտրված ԱԺ-ի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է: Այս պաշտոնում իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դա եղել է բաց ու թափանցիկ: Շուրջ մեկ տարի առաջ, երբ կայացնում էի այս որոշումը՝ մասնակցել այդ գործընթացներին և հավակնել այդ պաշտոնին, ի վերջո ընտրվել և ստանձնել այդ պաշտոնը, ես բոլոր հանգամանքներով հանդերձ պատկերացրել եմ, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ ՍԴ-ն դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային դրույթների գործողության տիրույթում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ այդ անցումային տրամաբանության մեջ ՍԴ-ն իր կազմով արդեն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ինքը մտադիր է ամենայն մանրամասնությամբ սկզբում քննարկել գործընկերների հետ, այնուհետև նրանց հետ համատեղ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ:

Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիները լիուլի և իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի սահմանադրականության հարցերում և հետաքրքրվածությունը՝ Գրիգորյանը խնդրեց ու խիստ պահանջեց, որ իսպառ բացառվեն ՍԴ-ի անդամների կամ աշխատակազմի որևէ ներկայացուցչի նկատմամբ որևէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսևորումներն իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապատասխան:

Գրիգորյանը երդվեց, երդվելուց հետո նա պաշտոնը ստանձնում է անհապաղ:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քրեակատարողական ծառայությանը 185 մլն դրամ հատկացնելու հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությանը ներկայացրեց արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությանը 185 մլն 61 հազար դրամ գումար հատկացնելու նախագիծ։ Նախարարը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել […]
Share
Instagram
Telegram