Պենտագոնը Մերձավոր Արեւելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ եւ հետախույզ-ինքնաթիռներ

MasterNews

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արեւելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ: Ինչպես հունիսի 19-ին հայտնել են Պենտագոնում, դա կարվի Իրանի շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ հազար ամերիկացի զինծառայողներ տարածաշրջան ուղարկելու՝ հունիսի 17-ին հայտարարված որոշման շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշված Է հայտարարության մեջ, պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) խնդրանքով ուղարկում Է «Patriot համալիրներ, անօդաչուներ եւ հետախուզական տվյալների հավաքման համար կառավարվող թռչող ապարատներ, կործանիչ եւ ավիացիոն օժանդակության թռչող ապարատ, ինչպես նաեւ դիմադարձման այլ միջոցներ»:
«Միացյալ Նահանգներն Իրանի հետ բախման չի ձգտում, բայց մենք տեղաբաշխում ենք (զորքեր Մերձավոր Արեւելքում) եւ պատրաստ ենք պաշտպանելու ամերիկյան ուժերն ու շահերը տարածաշրջանում»,- հայտարարել են Պենտագոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով է ավարտել ելույթն Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում […]
Share
Instagram
Telegram