ՊԵԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ…

MasterNews
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հարբին քաղաքում մասնակցել է Չինաստանի և ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև միջազգային երկխոսությանը: Քննարկվել են մաքսային ոլորտում համագործակցության մի շարք հարցեր:

Միջազգային երկխոսությունն ուղղված է «Մեկ գոտի, մեկ ուղի» (Belt & road) Չինաստանի նախաձեռնության շրջանակում ԵԱՏՄ անդամ-պետությունների դերի և մասնակցության, ինչպես նաև պետությունների միջև առևտրի անվտանգության և մաքսային ձևակերպումների արդյունավետության բարձրացմանը: Միջոցառմանը պատվիրակությունները ներկայացրել են Չինաստանի հետ համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախատեսվող ծրագրերը մաքսային, և առհասարակ, արտաքին առևտրի ոլորտում:

ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի հնարավորությունները: Նախանշվել են նաև Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության առաջնահերթությունները: ՉԺՀ մաքսային մարմնի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել երկու պետությունների «Մեկ պատուհան» համակարգերի փոխգործակցության ուղիները:

Միջոցառմանը մասնակից պատվիրակությունների կողմից ընդունվել է հայտարարություն՝ ՉԺՀ և ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև առևտրի խթանման նպատակով  ընդլայնել մաքսային համագործակցությունը:

Պաշտոնական միջոցառումների ավարտից հետո պատվիրակություներն այցել են նաև Հարբին քաղաքի երկաթուղային և փոստային առաքանիների մաքսակետեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պետությունը Սևանի ափամերձ տարածքում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարի ուսումնասիրել և Սևանի ափամերձ տարածքներում վերհանել է 770 հա մաքրման ենթակա տարածք: Նախարարությունն այս հարցով անմիջապես դիմել է կառավարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` […]
Share
Instagram
Telegram