Նիկոլ Փաշինյանը այցելել է «Ահազանգ» նախաձեռնության նստացույց անող անդամներին

MasterNews

ԱԺ-ի դիմաց «Ահազանգ» նախաձեռնության նստացույցը շարունակվում է: Նրանց էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հիշեցնենք, նախօրեին կեսօրից սկսած «Ահազանգ»-ի անդամները խորհրդարանի շենքի դիմաց պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: Երիտասարդները կոչ են անում եկամտահարկի համահարթեցմամբ բոլոր մտահոգվածներին միանալ իրենց:

Հիշեցնենք նաեւ, որ Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում՝ նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունումը:

Ի դեպ երիտասարդները գիշերել են ԱԺ-ի շենքի առաջ:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արամ Գրիգորյանին Ուզբեկստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության […]
Share
Instagram
Telegram