Մի տարի է պաշտոնավարում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա որ չկա

MasterNews

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ քննադատություններին: Մասնավորապես, նա պատասխանել է Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, ով խոսել էր կառավարության կադրային քաղաքականության, պրոֆեսիոնալության խնդրի մասին:

Արարատ Միրզոյանն առաջարկել է կոնկրետ անուններ նշել: «Խոսում են կադրային քաղաքականությունից, վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը լավը չի: Ես առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, որովհետև օդի մեջ ասելը մեզ հնարավորություն չի տալիս շտկել այդ վատ քաղաքականությունը: Օրինակ, Տիգրան Խաչատրյան՝ էկոնոմիկայի նախարարը, խնդրում եմ նայեք այդ մարդու կենսագրությունը և ասեք: Հեչ պրոֆեսիոնալ չի Ատոմ Ջանջուղասյանը: Հեղափոխականներին անդրադառնամ՝ Հակոբ Արշակյան՝ ոլորտի հետ կապ չունի ընդհանրապես, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան: Էս պատահական մարդիկ ո՞նց եկան ու էս ոլորտները ղեկավարեցին: Ռուստամ Բադասյան՝ մարդը դեռ չի նշանակվել, ասում են վատ կադրային քաղաքականություն: Իհարկե, վատ կադրային քաղաքականություն է: Ոչ մի նախարար 250 անշարժ գույք չունի: Մի տարի է պաշտոնավում եք՝ ոչ մեկիդ երեխայի հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա որ չկա», – հեգնել է Միրզոյանը:

 

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատավորների աշխատավարձը պետք է 5-6 անգամ բարձրանա. Նիկոլ Փաշինյան

Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ […]
Share
Instagram
Telegram