Մեքենաների կոտրված ապակիներ. ոստիկանները բացահայտել են գողություններ

MasterNews

Հունիսի 17-ին, ժամը 21.35-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ տնօրեն և հայտնել, որ կոտրել են Դ. Անհաղթի փողոցում կայանած իր «Լեքսուսի» դռան ապակին և սրահից գողացել դրամապանակը, որի մեջ կային 50 հազար դրամ և բանկային քարտեր:
Հունիսի 18-ի երեկոյան նմանատիպ հաղորդում է ստացվել մի ծաղկաձորցուց: Նա հայտնում էր, որ նույն օրը, ժամը 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրել ու իր «ԲՄՎ-ի» սրահից գողացել են ձեռքի պայուսակը, որի մեջ կային փաստաթղթեր և բանալիներ:
Նույն օրը ստացվել է նույնաբովանդակ ևս մեկ ահազանգ. մի համատիրության կառավարիչ հայտնում էր, որ ժամը 14-ին մոտ ապակին կոտրել ու Սեբաստիայի փողոցում կայանած իր «Նիսանի» սրահից գողացել են պայուսակը, որի մեջ կային փաստաթղթեր, զինվորական և աշխատանքային գրքույկներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի, Կենտրոնականի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիայի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունները կատարել են երկու երևանցի, 30-ամյա հասակակիցներ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 19-ին նրանցից մեկը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նոր միջադեպ՝ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև

Նոր միջադեպ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որը կարող է ավելի խորացնել լարվածությունը երկու պետությունների միջեւ: Թեհրանը հայտարարել է ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Press TV-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram