Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

MasterNews

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  հունիսի 19-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բերեզովսկին հեռացել է «Դինամոյից»

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, որը նաեւ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչն էր, հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է մոսկովյան […]
Share
Instagram
Telegram