Կանադայի արեւմուտքում 9 հազարից ավելի բնակիչներ են լքել իրենց տները

MasterNews

Ալբերտայի նահանգի (Կանադայի արեւմուտք) 9 հազարից ավելի բնակիչներ են հարկադրված եղել հեռանալ իրենց տներից անտառային հրդեհների պատճառով: Հունիսի 19-ին այդ մասին իր կայքում հայտնել Է տարածաշրջանի հրշեջ ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալբերտայում անտառներն այրվում են մայիսի կեսերից, կրակը շարունակում Է տարածվել շոգ եւ չոր եղանակի պատճառով: Ներկայում տարածաշրջանում արձանագրված Է բռնկման 27 օջախ, որոնց մեծ մասը գտնվում Է նահանգի հյուսիսում: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում տարածաշրջանում 10 նոր անտառային հրդեհ Է առաջացել: Հրդեհաշիջմանը ներգավված Է ավելի քան 1,2 հազար հրշեջ, նաեւ օգտագործվում են 20 միավոր զանազան ավիատեխնիկա եւ գրեթե100 միավոր վերգետնյա հատուկ տեխնիկա: Հրդեհներից մի քանիսին տրվել Է բարդության բարձրագույն կատեգորիա: Իրենց տները լքել են Ալբերտայի մի քանի տասնյակ բնակավայրերի բնակիչներ, այդ թվում՝ Հայ Լեւել քաղաքի շուրջ 4 հազար բնակիչ: Բնակչության տարահանումն սկսվել Է մայիսի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դալմայի այգիներում ՝ ջրանցքում,փրկարարները հայտնաբերել են դի

Հունիսի 20-ին, ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram