Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու համար

MasterNews

2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետկապերի բաժին

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ

Մենք ունենք կադաստրային գներ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են: 2002 թվականին են կատարվել վերջին շտկումները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում […]
Share
Instagram
Telegram