Թուրքիայում ավելի քան 200 մարդու ցմահ բանտարկության են դատապարտել խռովարարների գործով. NTV

MasterNews

Անկարայի դատարանը հարյուրավոր ցմահ դատավճիռներ Է կայացրել պաշտոնաթող զինվորականների նկատմամբ՝ 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի գործի հերթական Էպիզոդով: Ինչպես հունիսի 20-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը, դատավճիռներ են հրապարկվել ավելի քան 200 մեղադրյալների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Յոթ գեներալներ ստացել են 114-ական ցմահ պատժաժամկետ: Նրանց թվում են այսպես կոչված հաշտության խորհրդի՝ բարձրաստիճան զինվորականների խմբի անդամներ, որոնք ստորագրել են դավադրության պլանները եւ հրամաններ տվել խռովության ընթացքում: Նրանց թվում են՝ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքին Օզթյուրքը, բրիգադային գեներալ Հաքան Էվրիմը, որը կործանիչներին հրաման Էր տվել հարվածներ հասցնելու Անկարայի վարչական շենքերին, ինչպես նաեւ ժանդարմերիայի բրիգադներից մեկի նախկին հրամանատար Ալի Օսման Գյուրջանը, որը հատուկ նշանակության ուժերին մայրաքաղաք տեղափոխվելու հրաման Էր տվել: Գործի մնացած ֆիգուրանտներն ստացել են մեկական ցմահ բանտարկություն, ոմանք՝ խիստ ռեժիմի բանտերում պատիժը կրելու դատավճիռներ: 33 քննության տակ գտնվողներ արդարացվել են: Իսկ խռովության փորձի համար պատասխանատու՝ ՖԵՏՕ կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի ու եւս 12 ֆիգուրանտների վերաբերյալ նյութերը որոշվել Է քննել այլ նիստում: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ եւ սպաներ ձեռնարկել են պետական հեղաշրջման եւ նախագահ Թայիփ Էրդողանի ձերբակալման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել Է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, վիրավորվել Է ավելի քան 2 հազար հոգի: Անկարան հեղաշրջան փորձի մեջ մեղադրում Է Գյուլենի կազմակերպությանը: ՖԵՏՕ-ին աջակցելու գործերով Թուրքիայում հազարավոր մարդիկ են դատապարտվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, ծնվել է 4 եղջերու

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, ծնվել է 4 եղջերու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջը: «Սիրելի այցելուներ, սիրով […]
Share
Instagram
Telegram