Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը․ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի

MasterNews

Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուտով Թեղուտի հանքավայրը սկսում է շահագործումը։

«Ուրախ եմ հայտնել, որ Թեղուտում նորից սկսել են աշխատանքները, այնտեղ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես խոստացել էինք եւ հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի»,- հայտնեց գործադիրի ղեկավարը։

Հիշեցնենք՝ Թեղուտի հանքավայրը, որին բաժին է ընկնում արտահանման ծավալում մեծ մասը, փակվել էր հունվարին։

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանում չկան այնպիսի ընկերություններ, որոնք կարողանան իրականացնել, իրոք, մասշտաբային կապիտալ ծախսեր, այս խնդիրը մենք պետք է ընդունենք։ Առաջիկայում հույս ունենանք այդ ընկերությունները կհայտնվեն։ Եթե չհայտնվեն՝ կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդլով պետք է իրականացվեն կապիտալ ծախսերը»։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գյումրիում որդին սպանել է մորը. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Հունիսի 19-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրու Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Ինչպես հայտնում […]
Share
Instagram
Telegram