Զելենսկին մտադիր Է նախագահի վարչակազմը տեղափոխել Լենինի նախկին թանգարան

MasterNews

Վլադիմիր Զելենսկին ծանոթացել Է Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքից, որը գտնվում Է Կիեւի կենտրոնի Բանկովայա փողոցում, նոր շենք՝ «Ուկրաինայի տուն» տեղափոխվելու հայեցակարգին, որտեղ նախկինում եղել Է Լենինի թանգարանը: Հունիսի 20-ին համապատասխան տեսանյութը զետեղվել Է պետության ղեկավարի անձնակազմի Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ինձ շատ դուր Է գալիս»,- այսպես Է մեկնաբանել Զելենսկին ճարտարապետների եւ դիզայներների կողմից իրեն ներկայացված տեղափոխման հայեցակարգը:

Մասնագետները Զելենսկուն բացատրել են տեղափոխման իրագործելիությունը եւ այն, թե ինչ տեսք կարող Է ունենալ նրա նոր աշխատավայրը: Նրանք նշել են, որ «Ուկրաինայի տան» մակերեսը կազմում Է 8 հազար քառակուսի մետր, այն կարող Է տեղավորել նախագահի պոտենցիալ պաշտոնավայրի 650 աշխատակիցների: Բանկովայա փողոցում նախագահի վարչակազմի ներկայիս շենքում Զելենսկին առաջարկել Է կազմակերպել «պատմության լավ թանգարան»:

«Ուկրաինայի տունը» երկրի գործարար, հասարակական-քաղաքական, լուսավորչական եւ մշակութային կյանքի կենտրոններից մեկն Է: Այն գտնվում Է Կիեւի Վլադիմիրսկայա գորկա զբոսայգու հարավային մասում՝ Կրեշչատիկ փողոցի ամենասկզբում՝ Եվրոպական հրապարակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունը հաստատեց անշարժ գույքի հարկման նոր նախագիծը

ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հաստատեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի […]
Share
Instagram
Telegram